Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.10.2024 | 00:01

Խաղաղութեամբ Քով, Քրիստոս Փրկի՛չ մեր, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զբանս, ամրացո՛ զմեզ եւ աներկի՛ւղ պահեա յամենայն չարէ: Հաւասարեա՛ զմեզ ընդ ճշմարիտ երկրպագուս Քո, որք Հոգւով եւ ճշմարտութեամբ Քեզ երկիր պագանեն: Վասն զի Ամենասուրբ Երրորդութեանդ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս:

Տէր Աստուած օրհնեսցէ զամենեսեանդ. ամէն:

Դիտվել է՝ 2379

Մեկնաբանություններ